Թուրքիայում է Ադրբեջանի ՊՆ բժշկական գլխավոր վարչության պետի գլխավորած պատվիրակությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության բժշկական գլխավոր վարչության մի քանի սպաներ, վարչության պետ, գեներալ-մայոր Նաթիգ Ալիևի գլխավորությամբ, այցելել են Անկարայում տեղակայված Գյուլհանե ռազմաբժշկական ակադեմիա: Այս մասին տեղեկացնող հաղորդագրությունն Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին։

Թուրքիայի և Ադրբեջանի՝ ռազմաբժշկության ոլորտի պատասխանատուներն Անկարայում

Թուրքիայի և Ադրբեջանի՝ ռազմաբժշկության ոլորտի պատասխանատուներն Անկարայում

Երկկողմ բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են ավելացնել բուժման նպատակով Ադրբեջանից Թուրքիա ուղարկվող այն զինծառայողների քանակը, որոնք ունեն վերականգնման ու պրոթեզավորման կարիք։ Բացի այդ, Գյուլհանեի ռազմաբժշկական ուսումնարանում վերապատրաստում ստանալու նպատակով այսուհետ կմեկնեն ավելի մեծ թվով քաղաքացիական և ռազմական բժիշկներ, բուժակներ և բուժքույրեր։

Հիշեցնենք, որ բուժման և ապաքինման նպատակով 2014-ի օգոստոսին Թուրքիա էին փոխադրել նաև ադրբեջանցի մի շարք զինծառայողների, ովքեր ծանր վիրավորվել էին նույն ամսին առաջնագծում գրանցված լարվածության ժամանակ։ Նրանց բուժում էին Անկարայում՝ Աթաթուրքի անվան բժշկական կլինիկայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *