Փարիզում հանդիպել են Վրաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 28-ին հանդիպել է Ֆրանսիայի իր պաշտոնակցին։

Վրաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները

Վրաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները
Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության խորացման հարցեր, Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներն ու Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի հնարավոր անդամակցման հեռանկարները։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանը նշել է, որ աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել վրաստանյան կողմին միջազգային առաքելություններում ներգրավվելու համար։

Տեղեկացնենք, որ Ալասանիան Ֆրանսիայում էր Համաշխարհային անվտանգության միջազգային 31-րդ սեմինարի մասնակցելու համար։ Ալասանիայի այցը Ֆրանսիա ավարտվում է այսօր՝ հոկտեմբերի 28-ի երեկոյան, որից հետո նախարարը պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիա։

One response to “Փարիզում հանդիպել են Վրաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները

  1. Pingback: Վրաստանում հասունանում է նոր սկանդալ ներկայիս և նախկին պաշտպանության նախարարների միջև | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *