Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ավելի ուշ՝ Երևանի ժամանակով 21։00-ին կկայանա նաև Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը։

Փարիզում մեկնարկել է ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Նկարը՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի

Փարիզում մեկնարկել է ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Նկարը՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։

Նշենք, որ այսօր առավոտյան նախագահ Սերժ Սարգսյանին ընդունել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Երկու երկրների նախագահներն արցախյան հիմնախնդրից բացի քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Հիշեցնենք, որ 2014 թվականին սա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երրորդ հանդիպումն է։ Առաջինը կայացել է օգոստոսի 10-ին էր Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, մյուսը՝ սեպտեմբերի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամ:

One response to “Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 26 – նոյեմբերի 1 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *