Նախիջևան ժամանած թուրք գեներալը հետևել է մոտոհրաձգային զորքերի վարժանքներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվել են մի շարք մանրամասներ՝ կապված թուրքական բանակի 9-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայի՝ Նախիջևան կատարած այցի վերաբերյալ։

Թուրքական պատվիրակությունը՝ գեներալ-լեյտենանտ Քերիմ Մուսթաֆաևի ուղեկցությամբ

Թուրքական պատվիրակությունը՝ գեներալ-լեյտենանտ Քերիմ Մուսթաֆաևի ուղեկցությամբ

Հոկտեմբերի 21-ին և 22-ին արարողակարգային մի շարք միջոցառումներին մասնակցելուց բացի, թուրք բարձրաստիճան զինվորականն ունեցել է նաև ճանաչողական մի շարք այցեր Նախիջևանի առանձին համազորային բանակի զորամասեր, ուր նրան ուղեկցել է զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերիմ Մուսթաֆաևը։

Թեպետ հաղորդագրությունում այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն դատելով հրապարակված լուսանկարներից, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը եղել է հակատանկային ստորաբաժանումների ուսումնական կենտրոնում, ծանոթացել Նախիջևանի առանձին համազորային բանակի թիկունքային ապահովման իրականացմանը, ինչպես նաև հետևել մոտոհրաձգային զորքերի դաշտային վարժանքներին, որոնցում ներգրավված են եղել նաև տանկեր ու հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ)։

Հիշեցնենք, որ թուրքական զինուժի՝ Էրզրումում տեղակայված 9-րդ բանակային կորպուսի հրամանատարի՝ Նախիջևան կատարած այցի մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 22-ին։ Նշվում էր, որ նրան ընդունել է ինքնավար հանրապետության մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալըբովը։ Հանդիպման ընթացքում վերջինս շնորհակալություն էր հայտնել թուրք գեներալին, Նախիջևանի առանձին համազորային բանակի կայացման գործում աջակցություն ցույց տալու համար։

Հակատանկային կառավարվող հրթիռային համալիրների վարժասարքերի ցուցադրություն

Հակատանկային կառավարվող հրթիռային համալիրների վարժասարքերի ցուցադրություն

Դաշտային վարժանքների ցուցադրություն՝ մոտոհրաձգային զորքերի և զրահատեխնիկայի ներգրավմամբ

Դաշտային վարժանքների ցուցադրություն՝ մոտոհրաձգային զորքերի և զրահատեխնիկայի ներգրավմամբ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *