Սեյրան Օհանյանը ռազմական համագործակցության հարցեր է քննարկել ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:

Կողմերը քննարկել են մի շարք` այդ թվում նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը քննարկել են մի շարք` այդ թվում նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ռուսական երկկողմ հարաբերություներին` այդ թվում նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ:

Պետք է նշել, որ Հայաստանի ու Ռուսաստանի ստորագրած ռազմատեխնիկական համագործակցության մասին առանձին պայմանագրով նախատեսված է, որ երկու երկրների ռազմական նշանակության արտադրանքի փոխանցումը մի երկրի տարածքից մյուսն իրականացվելու է ոչ թե հատուկ վավերագրերի կամ որոշումների ընդունման, այլ կողմերի լիազոր մարմինների կողմից տրվող դուրսգրման փաստաթղթերի միջոցով: Այսինքն ռազմական նշանակության արտադրանքի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի հայաստանյան գնորդը կարող է արտադրանքը գնելու բանակցությունները վարել անմիջապես ռուսաստանյան արտադրող ընկերության հետ ու հետևաբար գնումը կատարել անմիջապես արտադրողից, ավելի էժան գներով ու առանց միջնորդի: Նույնը վերաբերում է նաև ռուսաստանյան գնորդներին:

Մինչ այս Ռուսաստանում արտադրվող սպառազինություն ու ռազմական տեխնիկա գնելու համար Հայաստանը պարտավոր էր բանակցությունները վարել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» պետական կոնցերնի հետ, որը Ռուսաստանում արտադրվող սպառազինության ու ռազմական տեխնիկայի միակ արտահանողն է: Սա ավելի թանկ էր նստում ու ավելի ժամանակատար էր:

Գնումներից բացի, պայմանագիրը նախատեսում է նաև Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման, շահագործման, վերանորոգման, արդիականացման, կիրառման ժամկետների երկարաձգման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում:

Պայմանագիրը, որը երկու կողմերը ստորագրել էին դեռևս 2013-ի հունիսի 25-ին, Հայաստանի Ազգայի ժողովը վավերացրել է 2013-ի դեկտեմբերին, իսկ Ռուսաստանի խորհրդարանը՝ 2014-ի հունիսի 25-ին: Նմանատիպ պայմանագրեր Ռուսաստանը ստորագրել է նաև Ղազախստանի ու Բելառուսի հետ:

Ավելացնենք, որ Հայաստանից Ռուսաստան ու ԵՏՄ մյուս անդամ երկրներ ռազմական նշանակության արտադրանք արտահանելու մտադրության մասին ՀՀ պաշտպանության նախարարը ակնարկել է Հայաստանում «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ընկերության բացման պաշտոնական արարողության ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *