Ադրբեջանցի զինվորականները հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կմասնակցեն միջազգային մի քանի վարժանքի

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները 2014-ի հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցեն միջազգային մի քանի վարժանքների և կոնֆերանսների, որոնք կանցկացվեն Թուրքիայիում, Լիտվայում և Բահրեյնում։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ ուժերի զինծառայողներ

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ ուժերի զինծառայողներ

Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող REGEX-14 հրամանատարական քառօրյա զորավարժությունը, որին մասնակցում են նաև զինվորականներ Ադրբեջանից։

Դրանց ընթացքում վերջիններս կծանոթանան Թուրքիայի ռազմածովային ուժերի կադրերի պատրաստման գործընթացին։ Դաշնակից երկրում ադրբեջանցի զինվորականները վերապատրաստման դասընթացներ կանցնեն նաև Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում։

Հոկտեմբերի 20-ից 21-ն Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները կմասնակցեն հրաձգության դասերի՝ Լիտվայի Ռուկլա քաղաքում, իսկ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Բահրեյնի Մանամա քաղաքում կմասնակցեն միջազգային կոնֆերանսի աշխատանքներին, որը նվիրված է ծովային ականների դեմ պայքարին։

One response to “Ադրբեջանցի զինվորականները հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կմասնակցեն միջազգային մի քանի վարժանքի

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբեր 19-25 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *