Թուրքիան բացել է սահմանը Քոբանիում կռվող քրդերի համար

Թուրքիայի իշխանությունները որոշել են թույլ տալ Հյուսիսային Իրաքի քրդերին անցնել Թուրքիայի տարածքով ու միանալ Քոբանիում կռվող մյուս քրդերին: Այս մասին, ըստ Financial Times-ի, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն։

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում: Նկարը՝ Financial Times կայքի

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում: Նկարը՝ Financial Times կայքի

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ու դաշնակիցների օդուժի բեռնատար ինքնաթիռները զենքով, զինամթերքով ու դեղորայքով ծանրոցներ են նետել Քոբանիում կռվող քրդերին՝ որպես ռազմական օգնություն: Մինչ այս թուրքական կողմը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հրաժարվել էր ընդառաջել ամերիկյան կողմի խնդրանքին ու օգնություն տրամադրել քրդերին, որոնց, փաստորեն, Քոբանիում երեք կողմից շրջապատել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները (Սիրիական քաղաքը շրջապատված չէ միայն հյուսիսից, որտեղ այն սահմանակից է Թուրքիային)։

Թուրքիայի հրաժարվելուց հետո ամերիկյան կողմը դաշնակիցների հետ կրկին ավիահարվածներ է հասցրել Քոբանին շրջապատած ծայրահեղականներին ու միաժամանակ նաև անհրաժեշտ օգնություն գցել քրդերին: Դրան հաջորդել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան կողմը հասկանում է Թուրքիայի մտահոգությունը, սակայն դաշնակիցները խնդիր են դրել ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը ու չեն կարող այս դժվար պահին «մեջքով պտտվել դեպի քրդերը»:

Նշենք, որ սեպտեմբերից «Իսլամական պետության» ծայրահեղականները հարձակվում են Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա ու արդեն արևելքից, հարավից ու արևմուտքից շրջապատել են այն։ Տեղի և Իրաքի քրդական փեշմերգա զորաջոկատները զինված դիմադրություն են ցույց տալիս իսլամիստներին: Տեղեկություն կա, որ քրդերն էլ որոշակիորեն օգնում են դաշնակիցներին թիրախներն ընտրելու ու կրակն ուղղորդելու գործում:

Թուրքիան, սակայն, մինչ այս դեմ էր քրդերին օգնություն ցուցաբերելուն ու թուրք-սիրիական սահմանին զորք կենտրոնացնելով թույլ չէր տալիս իր տարածքով օգնություն ցույց տալ քրդերին: Սա, ենթադրաբար, պայմանավորված էր նրանով, որ Քոբանիում կռվող քրդերը կապեր ունեն Թուրքիայում գործող «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ, որի դեմ թուրքական իշխանությունները տասնամյակներ շարունակ կռիվ են մղել երկրի հարավ-արևելքում:

Հավելենք, որ բերկայումս Թուրքիայի իշխանությունների ու «Քրդական աշխատավորական կուսակցության» միջև հրադադար է, սակայն չնայած դրան՝ հոկտեմբերի սկզբին Թուրքիայի քրդաբնակ շրջաններում մի շարք բախումներ են եղել՝ պայմանավորված հենց Քոբանիի հարցի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմամբ: Բանը հասել է նրան, որ Թուրքիայի օդուժը հարվածել է «Քրդական աշխատավորական կուսակցության» դիրքերին։

10 responses to “Թուրքիան բացել է սահմանը Քոբանիում կռվող քրդերի համար

  1. Pingback: Թուրքիան շարունակում է տանկային ուժեր պահել Սիրիայի հետ սահմանին. որո՞նք են շարժառիթները | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբեր 19-25 | Ռազմ.info

  3. Pingback: Տվյալներ են հաղորդվել «Փեշմերգե» զորաջոկատների մարտիկների զոհերի վերաբերյալ | Ռազմ.info

  4. Pingback: Քոբանի կուղակվի քրդական փեշմերգեի երրորդ խումբը | Ռազմ.info

  5. Pingback: Թուրքիան չի կարող վերահսկել ահաբեկիչների շարժն իր տարածքով. Թուրքիայի վարչապետ | Ռազմ.info

  6. Pingback: RAZM.INFO. Թուրքիան չի կարող վերահսկել ահաբեկիչների շարժն իր տարածքով. Թուրքիայի վարչապետ | taronhovhannisyan

  7. Pingback: RAZM.INFO. Թուրքիան չի կարող վերահսկել ահաբեկիչների շարժն իր տարածքով. Թուրքիայի վարչապետ – taronhovhannisyan

  8. Pingback: Թուրքիայում ոստիկանները կանգնեցրել են Քոբանի անցնել փորձող քրդերին | Ռազմ.info

  9. Pingback: Քոբանիում է քրդական Փեշմերգեի երրորդ խումբը | Ռազմ.info

  10. Pingback: ԻՊ դեմ գործողության ժամանակ Թուրքիայում սպանվել է 2 ոստիկան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *