Սեյրան Օհանյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահման

Հոկտեմբերի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է երրորդ բանակային զորամիավորման ենթակա սահմանամերձ զորամասերից մեկում։ Նախարարը շրջել է զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին,ստուգել է զորամասի կիրակնօրյա հատուկ օրակարգը, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Պաշտպանության նախարարը մարտական դիրքում

Պաշտպանության նախարարը մարտական դիրքում

Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Սեյրան Օհանյանը նախաճաշել է զինվորների հետ, հետաքրքրվել, թե գոհ են արդյոք զինծառայողները հատկացվող սննդի որակից, տեսականիից և սահմանված չափաբաժիններից:

Սեյրան Օհանյանը նախաճաշում է զինծառայողների հետ

Սեյրան Օհանյանը նախաճաշում է զինծառայողների հետ

Զորամասում կատարած շրջայցից հետո, պաշտպանության նախարարը եղել է սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը:

Շնորհակալություն բարեխիղճ ծառայության համար

Շնորհակալություն բարեխիղճ ծառայության համար

Նույն օրը պաշտպանության նախարարն այցելել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնք, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հուզող հարցերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *