Նյութատեխնիկական միջոցների ապահովման և այլ թեմաներով խորհրդակցություն ՊՆ-ում

Հոկտեմբերի 13-ին անցկացվել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են նյութատեխնիկական միջոցների ապահովման, գնումների գործընթացի ծրագրավորման և պլանավորման, ինչպես նաև ԶՈւ-ում կարգապահության ամրապնդման խնդիրների վերաբերյալ հարցեր։

ՊՆ խորհրդակցության ժամանակ

ՊՆ խորհրդակցության ժամանակ

Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը, ինչպես նաև Պաշտպանության բանակի ղեկավար կազմը։

Խորհրդակցությունը գլխավորում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցում էին ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների, բաժանմունքների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Քննարկմանը Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ չնայած գնումների գործընթացի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքներին, այդուհանդերձ, որոշ սպաների անհետևողական աշխատանքի և պարտականությունները ժամանակին չկատարելու պատճառով ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ, որոնց մեղավորները կարճ ժամանակ անց հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում` արժանանալով խիստ պատժի:

Անթույլատրելի համարելով որոշ զինվորականների ցուցաբերած անփութությունը և հրահանգելով բացառել նմանատիպ երևույթները, Սեյրան Օհանյանը նշել է, որ անհրաժեշտ է միասին ուղիներ փնտրել իրավիճակը կարգավորելու համար: Ըստ այդմ` պաշտապանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ խորհրդակցության ընթացքում ներկայացված վերլուծությունները, տրված ցուցումներն ու հանձնարարականները ուղենիշ կհանդիսանան բոլոր զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների գործունեության, գնումների գործընթացի հետագա բարելավման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *