Սուդանն իր զորքերը դուրս կբերի Հարավային Սուդանի սահմանակից Աբյեյի շրջանից

Սուդանի բանակի ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ-ին ուղղված իր դիմումում հայտարարել է, որ Սուդանն իր զորքերը դուրս կբերի Աբյեյի շրջանից, որը գտնվում է հարավային Սուդանի սահմանին։

Մայիսի 17-ին ԱԽ-ն վեց ամսով երկարաձգել է Աբյեյի սահմանամերձ շրջանի անվտանգության ապահովման  ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մանդատը։ Հիշեցնենք, որ այդ շրջանին հավակնում են Սուդանն ու Հարավային Սուդանը, քանի որ շրջանը հարուստ է նավթով (թեև որոշ տվյալներով նավթային պաշարներն իրականում արդեն սպառված են) և նրա տարածքով է անցնում խոշոր նավթամուղը։

Մանդատը նախատեսում է Աբյեյի ապառազմականացված գոտի, ուր  ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայված կլինի միջազգային խաղաղապահների կոնտինգենտը։

Թեմայով տես նաև՝ Սուդանը ռմբակոծում է Հարավային Սուդանը։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *