Թուրքիան Կարսում պահեստազորի վարժանքներ է անցկացնում

Թուրքիայի զինված ուժերում մեկնարկել է պահեստազորի հերթական խոշոր զորավարժությունը, որն անցկացվում են Կարսում՝ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 14-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատարությունում։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

 

«Կայծակ-2014» (թուրքերեն՝ Yildirim-2014) պլանային զորավարժության հերթական փուլը մեկնարկել է հոկտեմբերի 2-ին և շարունակվելու է մինչ նույն ամսվա 25-ը։

Զորավարժության նպատակն է ստուգել մոբիլիզացիայի հնարավորությունները, պահեստազորում ընդգրկված անձանց վերապատրաստումը,ուսուցումը, ծոնաթացումը նոր տեխնիկային և այլն։

Սպասվում է, որ վարժանքներին ներգրավվելու է 185 պահեստազորային, 37 միավոր տեխնիկա, ինչպես նաև մասնավոր ընկերություններ, որոնք զբաղվում են բեռնափոխադրումներով, հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։

Նշենք, որ այս տարի գարնանը նույնպես անցկացվել են «Կայծակ» վարժանքները, որին այդ անգամ մասնակցել են ռազմաօդային ուժերի պահեստազորի զինծառայողները։

Զորավարժությունը մեկնարկել էր ապրիլի 22-ին և շարունակվել մինչ մայիսի 16-ը։ 25 օր տևողությամբ հավաքն անցկացվել է հիմնականում Իզմիրում։ Վարժանքներ են եղել նաև Քոնիայի, Դիարբեքիրի. Կեսարիայի (Կայսերիի) ավիաբազաներում։

Զորավարժությանը մասնակցել են նաև քաղաքացիական կառույցների ներկայացուցիչներ։

Զորավարժության նպատակն էր պահեստի զինծառայողների հմտությունների կատարելագործումը, նոր տեխնիկային ծանոթացումը և ռազմաօդային ուժերի զինծառայողների հետ համագործակցության խորացումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *