«Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության վերաբերյալ հարցեր են քննարկվել

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով պաշտոնական այցով Մոսկվայում է, հոկտեմբերի 1-ին հանդիպել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ստուդենիկինին:

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի և պաշտպանության նախարարների խորհրդի առաջիկա նիստերի օրակարգը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միասնական (միացյալ) համակարգի ստեղծմանն ու ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժերի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Համաձայն ՀԱՊԿ-ի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2015 թվականի պլանի՝ քննարկվել են նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք «Անքակտելի եղբայրություն-2015» հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ զորավարժության անցկացմանն առնչվող խնդիրներ, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

One response to “«Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության վերաբերյալ հարցեր են քննարկվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 28- հոկտեմբերի 4 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *