[լրացված]Հայկական զինուժի կորուստները 2014-ի սեպտեմբերին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի սեպտեմբերի 1-ից 30-ն ունեցել է 3 զոհ և 14* վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով։

տարբերանշան

տարբերանշան

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

2014 թվականի սեպտեմբեր ամսվա 3 կորուստներից 1-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստը գրանցվել է Պաշտպանության բանակում, իսկ ոչ մարտականները՝ ՀՀ ՊՆ զորամասերում։

Մարտական կորուստներ

-Սեպտեմբերի 18-ին ժամը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է 1990 թվականին ծնված զինծառայող Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: Ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանը Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ոչ մարտական կորուստներ

-Սեպտեմբերի 8-ին ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության ետնամասում հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի դին: Զինծառայողը ծնվել է 1992-ին, զորակոչվել է 2013-ին Մաշտոցի զինկոմիսարիատից: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնում) 1-րդ մասի հատկանիշներով։ Պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:

-Սեպտեմբերի 19-ին  ՀՀ ՊՆ զորամասերից մեկի  «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան` նույն զորամասի զինծառայողների ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին՝ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով մեքենան վարող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը տեղում մահացել է:

Վիրավորներ

2014 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում հայկական զինուժն ունի հայտարարված 14* վիրավոր: 

-ՀՀ Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից հատվածում ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող 47-ամյա լեյտենանտ Վարդան Ավագյանը:  Վիրավորվածը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է։

-Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի  «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան` նույն զորամասի զինծառայողների ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին՝ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով թվով 12 զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

*[Վիրավորի մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել հոկտեմբերի 3-ին] – Սեպտեմբերի 29-ին առաջնագծում  հրադադարի ռեժիմը խախտելու պատճառով Արցախի Մարտունու հատվածում վիրավորվել է զինծառայող Նարեկ Սամվելի Դարբինյանը: Զինծառայողը վնասվածք է ստացել թիկունքի շրջանում: Ստեփանակերտում նրան առաջին օգնություն են ցույց տվել և տեղափոխել Երևան: Այժմ զինծառայողի առողջական վիճակը բավարար է:

Այսպիսով՝

Հունվար- 4 զոհ և 1 վիրավոր

Փետրվար ” 1 զոհ

Մարտ- 5 զոհ և 2 վիրավոր

Ապրիլ- 1 զոհ և 1 վիրավոր

Մայիս- 5 զոհ և 5 վիրավոր

Հունիս – 7 զոհ և 1 վիրավոր

Հուլիս -8 զոհ և 2 վիրավոր

Օգոստոս ” 4 զոհ և 7 վիրավոր

Սեպտեմբեր-3 զոհ և 14 վիրավոր

2014 թվականի հունվարից  սեպտեմբեր ժամանահատվածում հայկական զինուժը կորցրել է 38 զինծառայող։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Ադրբեջանի ռազմական կորուստների վերաբերյալ տեղեկությունն՝ այստեղ

One response to “[լրացված]Հայկական զինուժի կորուստները 2014-ի սեպտեմբերին. Ռազմինֆո

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 28- հոկտեմբերի 4 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *