Ադմիրալ Կուզնեցով հածանավը դարձյալ ծով է դուրս եկել

ՌԴ զինված ուժերի Հյուսիսային նավատորմի Ադմիրալ Կուզնեցով հածանավը դուրս է եկել Բարենցի ծովի զորավարժարան տեխնիկական վերանորոգումներից հետո։

Ադմիրալ Կուզնեցով հածանավը

Ադմիրալ Կուզնեցով հածանավը

Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգի Հյուսիսային նավատորմի հարցերով ներկայացուցիչ Վադիմ Սերգան, հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Ադմիրալ Կուզնեցով հածանավը մի քանի օրվա ընթացքում փորձարկելու է բոլոր մեխանիզմները»,- հայտնել է Սերգան։

Հայտնի է նաև, որ առաջիկայում հածանավի անձնակազմը համատեղ փորձարկումներ է անելու Հյուսիսային նավատորմի ավիացիայի հետ: Հածանավի տախտակամածից փորձարկումներ են անելու Սու-33 կործանիչն ու Սու-25 ՈւԳՏ ուսումնական ինքնաթիռը:

Հավելենք, որ վերջերս խոսվում էր, թե հածանավը առաջիկայում կարող է կանգնել հիմնարար նորոգման, որն ամենայն հավանականությամբ կտևի ոչ պակաս, քան 3 տարի։ Նշվում էր, որ հածանավի տեխնիկական վիճակն առայժմ բավարար է իր առջև դրված խնդիրները կատարելու համար, սակայն 3 կամ 4 տարուց «Ադմիրալ Կուզնեցովը» հարկարդված է լինելու կանգնել նորոգման, որի ընթացքում կարդիականացվեն նաև նավի մի շարք բաղկացուցիչներ:

Ադմիրալ Կուզնեցով ավիակիր հածանավը առաջին անգամ ծով է դուրս եկել 1985 թվականին, սպառազինության է հանձնվել 1991 թվականից։ Նավի անձնակազմը 1980 հոգուց է բաղկացած։ Նավի սպառազինության կազմում են 10 միավոր Սու-33, 2 միավոր Սու-25ՈւՏԳ ինքնաթիռները և 15 միավոր Կա-27 ու 2 միավոր Կա-31 ուղղաթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *