Ադրբեջանի ՌՕՈւ օդաչուներն առաջին անգամ թռիչք են կատարել F-16 կործանիչներով

Սեպտեմբերի 18-ից Ադրբեջանում մեկնարկել են համատեղ վարժանքներ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանց շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդաչուները Թուրքիայի օդաչուների հետ միասին թռիչքներ են կատարել Թուրքիայի ՌՕՈւ-ին պատկանող F-16 երկտեղանի կործանիչներով։

Ադրբեջանի ՌՕՈւ օդաչուներն առաջին անգամ թռիչք են կատարել F-16 կործանիչներով

Ադրբեջանի ՌՕՈւ օդաչուներն առաջին անգամ թռիչք են կատարել F-16 կործանիչներով

Ադրբեջանի ՌՕՈւ օդաչուներն առաջին անգամ թռիչք են կատարել F-16 կործանիչներով

Ադրբեջանի ՌՕՈւ օդաչուներն առաջին անգամ թռիչք են կատարել F-16 կործանիչներով

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ ուսումնական թռիչքների ընթացքում ստուգվել են օդաչուների՝ նման ինքնաթիռի կառավարման հմտությունները և ընդհանուր պատրաստվածության աստիճանը։

Նշենք, որ երեկ Ադրբեջանի և Թուրքիայի օդաչուները թռիչքներ էին կատարել Ադրբեջանին պատկանող ՄիԳ-29 կործանիչներով և Թուրքիային պատկանող AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռներով։

Հավելենք, որ վարժանքները տևելու են մինչև հոկտեմբերի 3-ը։ Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի 30 միավոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ։  Կիրառվում են Ադրբեջանի Միգ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ,Մի-24 մարտական ուղղաթիռներ, Մի-17 բեռնատար ուղղաթիռներ, Թուրքիայի ՌՕՈւ  F-16 կործանիչներ, C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ, AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռներ,  Sikorski UH-60 բազմանպատակային ուղղաթիռներ և այլն:

Թուրքիայի զինվուժի կազմում հաշվում են շուրջ 240 միավոր F-16 կործանիչներ, որից 31-ը փաստորեն վթարվել է։ Համեմատության համար, ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցն ու հարևանը՝ Հունաստանը, որի հետ Անկարան ոչ միանշանակ հարաբերություններ ունի, կորցրել է միայն մեկ F-16 կործանիչ։

Թուրքիան 2014 թվականի ընթացքում արդեն կորցրել է 2 F-16 կործանիչ։ Վերջին դեպքը սեպտեմբերի 2-ին էր Դիարբեքիրում՝ վայրէջքի պահին. կին օդաչուն կարողացել էր փրկվել։

F-16 Fighting Falcon կործանիչն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։ F-16-ը շահագործվում է 1978-ից և առկա է աշխարհի շուրջ 25 երկրների ռազմաօդային ուժերում։ Այն կարող է զարգացնել մինչև 2 120 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 240 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 20 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 11 կետ՝ տարբեր նշանակության հրթիռների և ռումբերի համար։

Թուրքիայի զինված ուժերը, պաշտոնական տվյալներով, ձեռք են բերել 196 միավոր F-16C և 44 միավոր F-16D կործանիչ, որոնք շահագործվում են Թուրքիայում 1987 թվականից։

2 responses to “Ադրբեջանի ՌՕՈւ օդաչուներն առաջին անգամ թռիչք են կատարել F-16 կործանիչներով

  1. Pingback: Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են համատեղ զորավարժությունը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայիում մեկնարկել է ադրբեջանական օդուժի հետ համատեղ մեկամսյա զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *