Ո՞ր կառույցներն էին վայելում Հայաստանի բնակիչների վստահությունը 2007–2008 թթ.

Որոշեցինք նոր խորագիր ավելացնել՝ «Թվեր», որի ներքո Ռազմինֆոն կներկայացնի ռազմական ոլորտին վերաբերվող վիճակագրություն։

Համաձայն «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ» (ՀՌԿԿ / CRRC) կազմակերպության հարցման տվյալների, քաղաքացիներն առավել վստահում էին բանակին (հարցվածների 40%) և Եկեղեցուն (հարցվածների 36%)։ Նույն այդ կառույցներն անվստահություն էին ներշնչում հարցվածների միայն երեք տոկոսին։ Հետաքրքիր է, թե այսօր այդպիսի հարցումն ինչ արդյունք կտա։ Ստորև՝ հաստատությունների աղյուսակն ամբողջությամբ.

Հաստատություն Անվստահություն Վստահություն
Ազգային Ժողով 20% 4%
Ոստիկանություն 17% 7%
Գործադիր իշխանություն 14% 7%
Օրենսդրական համակարգ 14% 5%
Նախագահ 12% 13%
Բանկեր 11% 10%
Հասարակական կազմակերպություններ 11% 3%
Լրատվամիջոցներ 10% 6%
Կրթական համակարգ 8% 11%
Առողջապահության համակարգ 7% 12%
Միացյալ Ազգերի Կազմակերպություն 7% 7%
Մարդու իրավունքների պաշտպան 7% 8%
Եվրամիություն 7% 7%
Բանակ 3% 40%
Եկեղեցի 3% 36%

Սկզբնաղբյուր. Trust & distrust of Armenia’s institutions

2 responses to “Ո՞ր կառույցներն էին վայելում Հայաստանի բնակիչների վստահությունը 2007–2008 թթ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *