Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել

Ադրբեջանի զինված ուժերի՝ Բաքվում տեղակայված զորամասերից մեկի 18-ամյա զինծառայող Հուսեյնով Հուսեյն Հաբիլ օղլուն ինքնասպանություն է գործել։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Moderator.az կայքը, հղում տալով սեփական աղբյուրներին, զինծառայողին հայտնաբերել են հրազենային վնասվածքներով։

Դեռևս պարզ չէ, թե երբ է արձանագրվել միջադեպը։ Հայտնի չէ նաև՝ արդյոք հարուցվել է քրեական գործ, թե ոչ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ լռում է։

Նկատենք, որ սա 2014-ի սեպտեմբերին ադրբեջանական զինուժի երկրորդ կորուստն է։

One response to “Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *