Սեպտեմբերի 18-19-ը հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը 45 անգամ. ՊԲ

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 210 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *