Սեպտեմբերի 13-20-ն Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տեսակի ստորաբաժանումներն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որոնց մասնակցելու են 30 հազար զինծառայողներ, այդ թվում՝ Թուրքիայի ԶՈւ-ից։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 17-ն կայացել է այս զորավարժությունների առաջին, իսկ սեպտեմբերի 18-ին՝ երկրորդ փուլը։
Վարժանքների առաջին փուլում ուսումնասիրել են հետախուզության տարբեր տեսակների համատեղության հնարավորությունները, դրանց համակարգումը, հատուկ նշանակության և ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավվումը։
Երկրորդ փուլում մշակվել են ցանկացած պայմաններում, այդ թվում՝ լեռնային լանդշաֆտում, ցամաքային զորքերի ինչպես նաև օդադեսանտային ստորաբաժանումների հարձակողական գործողությունները։
Անցկացվել է նաև երրորդ փուլը, որի ժամանակ ԶՈւ ստորաբաժանումները համապատասխան զինտեխնիկայի աջակցությամբ գրոհել են նահանջող պայմանական հակառակորդի դիրքերը, մարտական կրակ արձակել շարժման ժամանակ։