Խաչվերացի տոնը նշել են Տավուշի զորամասերում

Սեպտեմբերի 14-ին անցկացված Խաչվերացի տոնին ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ Աշոտ Երկաթ թագավորի խաչով Տավուշի մարզի զորամասեր էին այցելել ՀՀ ԶՈւ հոգևորականներ Տ. Հակոբ քհն Գրիգորյանը և Տ. Տաթև քհն Տերտերյանը, զորամասերի սպասավորներ Սմբատ սարկավագ Խանվելյանի և Բենիամին սարկավագ Ոսկանյանի ուղեցկությամբ:

Տավուշի զորամասերից մեկում

Տավուշի զորամասերից մեկում

 

Հոգևորականներն այցելեցին զորամասեր, ապա ՀՀ ԶՈւ մարտական դիրքերով խաչապտույտ և օրհնության կարգ կատարեցին:

Հոգևորականներն իրենց քարոզներում ներկայացրին Խաչի կարևորության և հայոց պատմության մեջ ունեցած նրա դերի մասին։

Սմբատ սարկավագը ներկայացրեց Խաչվերացի տոնի ծագումը և Աշոտ Երկաթ թագավորի խաչի պատմությունը:

Յուրաքանչյուր դիրքում արարողության ավարտին զինվորներին հանձնվեցին Երուսաղեմից բերված խաչեր և աղոթագրքեր, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *