Թուրքիան Իրաքի և Սիրիայի հետ սահմանին կարող է բուֆերային գոտի ստեղծել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայի հարավային սահմաններում բուֆերային գոտի կարող է ստեղծվել՝ Սիրիայից և Իրաքից հնարավոր վտանգին դիմակայելու համար։

Էրդողանը նման հայտարարություն է արել սեպտեմբերի 16-ին Քաթար կատարած այցից հետո, փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի սահմանապահ

Թուրքիայի ԶՈւ սահմանապահ

Թուրքիայի նախագահը նշել է, որ ներկայում թուրքական զինված ուժերի հրամանատարությունը բուֆերային գոտի ստեղծելու նախագիծ է մշակում, որի արդյունքների հիման վրա էլ Թուրքիայի կառավարությունը վերջնական որոշում կկայացնի՝ ստեղծել նման գոտի, թե ոչ։ Էրդողանն այլ մանրամասներ չի հաղորդել՝ միևնույն ժամանակ վերահաստատելով, որ Անկարան հրաժարվում է ուղիղ ռազմական գործողություններ վարել Իսլամական պետության դեմ կամ էլ իր տարածքը տրամադրել ԻՊ-ի դեմ ձևավորվող կոալիցիային՝ իսլամիստներին հարվածներ հասցնելու համար։

Նշենք, որ ԱՄՆ ներկայում ակտիվորեն քայլեր է կատարում Իրաքի և Սիրիայի մի շարք տարածքներում հաստատված ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ։ Կոալիցիային միանալու առաջարկ է ստացել նաև Թուրքիային, որը, սակայն, հրաժարվում է պատերազմել իսլամիստական խմբավորման դեմ՝ իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ ԻՊ-ը գերի է պահում Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի 49 աշխատակցի և նրանց ընտանիքի անդամներին, իսկ ԻՊ-ի դեմ գործողությունների հետևանքով գերիները կարող են տուժել։

Միևնույն ժամանակ, տեղական և արտասահմանյան լրատվամիջոցները շարունակում են Թուրքիային մեղադրել ԻՊ-ին աջակցելու, ինչպես նաև նրանից նավթ գնելու համար։ Պաշտոնական Անկարան հերքում է այդ մեղադրանքները։

2 responses to “Թուրքիան Իրաքի և Սիրիայի հետ սահմանին կարող է բուֆերային գոտի ստեղծել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

  2. Pingback: Անհամաձայնություններ թուրք-ամերիկյան հարաբերություններում. Անկարայում էր փոխնախագահ Բայդենը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *