ՀՀ նախագահն ու արտգործնախարարն ընդունել են Ջեյմս Ուորլիքին

Սեպտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա նաև  ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։ 

Արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

Արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

Նալբանդյանն ու Ուորլիքը մտքեր են փոխանակելսեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ արծարծված հարցերի շուրջ։ Կողմերը քննարկել են Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։

Զրուցակիցները կարևորել են նաև հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։

Սարգսյանը և Ուորլիքը մտքեր են փոխանակել նաև սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ, փոխանցում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *