Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում է

Սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցում է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին:

ՀՀ ԶՈւ ԳՇՊ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

ՀՀ ԶՈւ ԳՇՊ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

Միջոցառմանը, որն անցկացվում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո, մասնակցում է ավելի քան 40 պետության ներկայացուցիչ:

«Ցամաքային զորքեր-2020» խորագրով համաժողովը նպատակաուղղված է միջազգային ճգնաժամերին արձագանքելու հարցերում զինված ուժերի ներգրավվածության և պատրաստականության շուրջ կարծիքների փոխանակմանը` ի նպաստ փոխըմբռնման բարձրացման, համագործակցության զարգացման և տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

One response to “Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում է

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *