Պայմանավորվածություն ունենք ավելացնել հեռահար և գերճշգրիտ միջոցների քանակը. Սեյրան Օհանյան

Մենք ունենք հեռահար և գերճշգրիտ միջոցներ, ինչպես նաև ունենք պայմանավորվածություններ այդ միջոցների քանակը Հայաստանի Հանրապետությունում ավելացնելու համար։Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր կա և այդ ծրագրի շուրջ էլ այդ զարգացումը պարբերաբար իրականացնում ենք։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ում

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Սա նախարար Սեյրան Օհանյանի հերթական հանդիպումն էր ԵՊՀ ուսանողների հետ, այս անգամ Անկախության տոնին ընդառաջ։

Սեյրան Օհանյանը ներկաներին ներկայացրեց տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, հուլիս-օգոստոս ամիսների ժամանակ առաջացած լարվածության ժամանակ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների համարժեք պատասխանը, ինչպես նաև հարց ու պատասխանի հնարավորություն տվեց հավաքվածներին։

Նախարարի հանդիպումը համալսարանականների հետ

Նախարարի հանդիպումը համալսարանականների հետ

Սեյրան Օհանյանը կարևորեց նաև, որ այսպիսի այցելությունները բուհեր նպատակ ունի պարբերաբար ներկայացնել բանակում տիրող իրավիճակը երիտասարդներին։
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ-ում սովորող և ծառայության ժամանակ աչքի ընկած երեք զինծառայող, ում էլ պաշտպանության նախարարը կարճատև արձակուրդ տվեց։

Սեյրան Օհանյանը պարգևատրում է բարեխիղճ աշխատանքի համար

Սեյրան Օհանյանը պարգևատրում է բարեխիղճ աշխատանքի համար

Իսկ նախարարի հրամանով իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարած ուսանողներից և դասախոսական կազմից ոմանք պարգևատրվեցին մեդալներով և հուշանվերներով։

Նկարները՝ Սոսե Մուրադյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *