Ադրբեջանում վարժանքների շրջանակներում պահեստազորից մոբիլիզացրել են 10 հազար հոգու

2014-ի սեպտեմբերի 13-20-ն Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տեսակի ստորաբաժանումներն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնում թուրք զինծառայողների մասնակցությամբ, որոնց մասնակցելու են 30 հազար զինծառայող այդ թվում ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումներից, ավելի քան 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր հրթիռային ու հրետանային համակարգեր, մինչև 20 միավոր ինքնաթիռներ, 15 միավոր ուղղաթիռներ և այլն։

Ադրբեջանում մոբիլիզացրել են պահեստազորից 10 հազար հոգու

Ադրբեջանում մոբիլիզացրել են պահեստազորից 10 հազար հոգու

Ադրբեջանում մոբիլիզացրել են պահեստազորից 10 հազար հոգու

Ադրբեջանում մոբիլիզացրել են պահեստազորից 10 հազար հոգու

Սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը փոխանցել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով զորավարժությունների շրջանակներում պահեստազորից մոբիլիզացվել են 10 հազար հոգի։ Նրանք կուրսեր են անցնելու զենքի ու զինտեխնիկայի կիրառման հմտությունների, մարտական կրակի իրականացման, բարոյահոգեբանական պատրաստվածության ուղղությամբ։

Հիշեցնենք, որ վարժանքների առաջին փուլում ուսումնասիրելու են հետախուզության տարբեր տեսակների համատեղության հնարավորությունները, դրանց համակարգումը, հատուկ նշանակության և ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավվումը։ Երկրորդ փուլում մշակվելու են ցանկացած պայմաններում, այդ թվում՝ լեռնային լանդշաֆտում, ցամաքային զորքերի հարձակողական գործողությունները։ Երրորդ փուլում արդեն մոտոհրաձգային ու տանկային ստորաբաժանումների զորավարժարաններում հրթիռային ու հրետանային համակարգերից, զենիթահրթիռային համալիրներից, մարտական ինքնաթիռներից և ուղղաթիռներից մարտական կրակ է արձակվելու։

3 responses to “Ադրբեջանում վարժանքների շրջանակներում պահեստազորից մոբիլիզացրել են 10 հազար հոգու

  1. Pingback: Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանում շարունակվում են զորավարժությունները (ֆոտո) | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *