Ուգանդայում L-39 ուսումնամարտական ինքնաթիռ է ընկել

Ուգանդայում սեպտեմբերի 12-ին L-39 ուսումնամարտական ինքնաթիռ է վայր ընկել։ Օդաչու-ստաժորին հաջողվել է կատապուլտով դուրս գալ և փրկվել։

L-39ZA ինքնաթիռի վթարի վայրը

L-39ZA ինքնաթիռի վթարի վայրը

Ինչպես հաղորդում է Ntvuganda.co.ug կայքը, ինքնաթիռն ընկել է փոսի մեջ և բոցավառվել։ Վթարը գրանցվել է Գուլու շրջանի Բոբի քաղաքի մերձակայքում։ Շրջակայքում տուժողներ չեն եղել, իսկ օդաչուին տեղափոխել են հիվանդանոց բուժզննման համար։ Ուգանդայի  ռազմաօդային ուժերի մամուլի խոսնակ Կիկոնկո Թաբարոն հայտարարել է, որ ինքնաթիռի վթարի վայր են ուղարկել տեխնիկական գծով հանձնաժողով՝ միջադեպի հետաքննման նպատակով։

Նշենք, որ վթարի ենթարկված ինքնաթիռն ամենայն հավանականությամբ երեքտեղանի ուսումնամարտական L-39ZA մոդիֆիկացիայի է, որն ընդգրկված է Ուգանդային ՌՕՈւ կազմում։ Պաշտոնական հաղորդագրությունից պարզ չէ՝ արդյոք ինքնաթիռում տեսուչ օդաչու եղել է։

L-39ZA ինքնաթիռն արտադրվում է 1974-ից։ Ի տարբերություն իր նախորդի՝ կրում է 23 մմ տրամաչափի հրանոթ, որն ինքնաթիռի առաջնամասում է ամրացված։ Երկարությունը 12.13 մ է, բարձրությունը՝ 4.47 մ, թևերի բացվածքը՝ 9.44 մ, զանգվածը՝ 3565 կգ, առավելագույն արագությունը՝ 630 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 7500 մ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *