ՀՀ արտգործնախարարն այցելել է Վայոց Ձորի պաշտպանական դիրքեր

2014-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ Վայոց Ձորի մարզ կատարած այցի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարԱնդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելեց մարզում տեղակայված պաշտպանական դիրքեր, զրուցեց սահմաները պաշտպանող զինվորների հետ, ծանոթացավ հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, սահմանագծում տիրող իրավիճակին։

ՀՀ արտգործնախարարն այցելել է Վայոց Ձորի պաշտպանական դիրքեր

ՀՀ արտգործնախարարն այցելել է Վայոց Ձորի պաշտպանական դիրքեր

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Նալբանդյանը, զինվորներին մաղթելով բարի ծառայություն և հաջողություններ` ասաց. «Կարևոր է, որ դուք այնպես ծառայեք, որ ձեր ընտանիքներում հպարտանան իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով։ Համոզված եղեք, Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայում` խաղաղությունը հարատև դարձնելու համար»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *