«Ռոսօբորոնէքսպորտն» առաջարկել է Ադրբեջանին արդիականացնել վերջինիս Տ-72 տանկերը

2014-ի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանում մեկնարկել է ADEX-2014 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը։

ԲՄՊՏ-72 («Տեմինտոր-2») տանկերի կրակային աջակցման մեքենան Ղազախտանում KADEX-2014 ցուցահանդեսի ժամանակ

ԲՄՊՏ-72 («Տեմինատոր-2») տանկերի կրակային աջակցման մեքենան Ղազախտանում KADEX-2014 ցուցահանդեսի ժամանակ

Ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրենք ադրբեջանական կողմին առաջարկել են վերջինիս ունեցած Տ-72 տանկերի պարկի խորը արդիականացում մինչև «Տերմինատոր» տանկերի կրակային աջակցման մեքենայի (ՏԿԱՄ) աստիճանի։

Ըստ աղբյուրի՝ ընկերության պատվիրակությունը գլխավորող Տոպոլևը լրագրողի հետ զրույցում շեշտել է. «Մենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացրել ենք «Ուրալվագոնզավոդի» արտադրանքը, դիտարկել ենք «Տերմինատոր» ԲՄՊՏ-2 (տանկերի կրակային աջակցման մեքենա) նմուշը, և հաշվի առնելով Ադրբեջանի ունեցած մեծ քանակի Տ-72 տանկերը՝ առաջարկել ենք դրանք արդիականացնել մինչև ՏԱԿՄ-ի աստիճանի և դիտարկել այս տարբերակի զարգացման հետագա հնարավորությունները»։

Հիշեցնենք, որ «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը Ղազախստանում անցկացվող KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել էր «Տերմինատոր-2» տանկերի կրակային աջակցման մեքենան։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ բանակի բարեփոխումների ընթացքում Ռուսաստանում այս մեքենաներից հրաժարվել են,քանի որ այն ուղղակի ավելորդություն են համարել։ Սակայն «Ուրալվագոնզավոդում» վստահ են, որ մեքենան, լինելով հնացած Տ-72 տանկերի արդյունավետ արդիականացում, կարող է ընդունվել սպառազինության, քանի որ դրանով հնարավոր կլինի օգտագործել հնացած տանկերի շասսիները ու ավելացնել դրանց կիրառման ժամկետները։

ԲՄՊՏ-72-ը զրահատեխնիկայի նոր տարատեսակ է, որը նախատեսված է մարտերի ժամանակ հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, յուրային զրահատեխնիկայի ու հետևակի աջակցման, տանկերի ու զրահատեխնիկայի համար վտանգ ներկայացնող օբյեկտների ոչնչացման համար։ Այն առաջին անգամ ներկայացվել է 2013-ին ռուսաստանյան RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում։

Մեքենայի վրա տեղադրված են կրակի ուղղորդման ու կառավարման սարքավորումներ։ Այն սպառազինված է մի շարք զինատեսակներով, այդ թվում՝ 30 մմ 2Ա42 ավտոմատ թնդանոթով, նրան կցված 7,62 մմ ՊԿՏՄ գնդացրով ու կառավարվող հրթիռների արձակման կայաններով։ Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, նախկին տարբերակի 5-ի փոխարեն։

Չնայած ներկայացվող կրակային հզորությանը, տանկերի աջակցման ԲՄՊՏ մարտական մեքենաներ մինչև հիմա մի քանի միավոր գնել է միայն Ղազախստանը (առնվազն 3 միավոր ԲՄՊՏ ներկայացվել է 2011-ի զորահանդեսի ժամանակ), ևս մի քանի միավոր առկա էր Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության կազմում մինչև ՌԴ ԶՈւ բարեփոխումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *