Անկարայում Քուվեյթի դեսպանատան աշխատակիցները ծեծել են F-16-ի թուրք օդաչուի

Անկարայում ծեծի են ենթարկել Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի մայոր, F-16 կործանիչի օդաչու Հաքան Քարաքուշին, ով իր պարտականությունները կատարում է ՆԱՏՕ-ի ուժերի կազմում, տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։

Թուրք օդաչուն

Թուրք օդաչուն

Անկարայի փողոցներից մեկում երթևեկության ժամանակ վիճաբանություն է սկսվել երկու ավտոմեքենաների վարորդների միջև։ Ավտոմեքենաներից մեկում եղել է թուրք ռազմական օդաչուն՝ իր կնոջ ու նորածին երեխայի հետ, իսկ մյուս ավտոմեքենայում՝ Թուրքիայում Քուվեյթի դեսպանատան աշխատակիցներ։

Վիճաբանության ժամանակ դիվանագետների տեղափոխող ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել թուրքական օդուժի սպային, ով մարմնական վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Թուրք օդաչուն դեպքի ժամանակ եղել է քաղաքացիական հագուստով։

Ծեծի պահն արձանագրել են փողոցում տեղադրված անվտանգության տեսախցիկները։ Ավելի ուշ ծեծկռտուքի մասնակիցները տեղափոխվել են ոստիկանատուն։ Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *