ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողին ձերբակալել են՝ ծառայակցին ինքնասպանության հասցնելու կասկածանքով

Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնում)  հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով) ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հանրային կապերի ու տեղեկատվության վարչությունը։ Ըստ աղբյուրի՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

One response to “ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողին ձերբակալել են՝ ծառայակցին ինքնասպանության հասցնելու կասկածանքով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *