Ժամկետային զինծառայողի մահվան փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանի մահվան փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրիք 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնում) 1-րդ մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հատկանիշներով։ Պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3 responses to “Ժամկետային զինծառայողի մահվան փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

  1. Pingback: ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողին ձերբակալել են՝ ծառայակցին ինքնասպանության հասցնելու կասկածանքով | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info

  3. Pingback: [լրացված]Հայկական զինուժի կորուստները 2014-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *