Վրաստանը ցանկանում է ամերիկյան Black Hawk ուղղաթիռներ գնել

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը սեպտեմբերի 6-ին բանակցություններ է վարել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ UH-60M/L Black Hawk բազմանպատակային ուղղաթիռների տրամանադրման հավանականության վերաբերյալ։

Վրաստանի և ԱՄՆ-ի  պաշտպանության նախարարները

Վրաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները
Նկարը՝ Defense News -ի

Այս մասին հայտնում է Defense News ռազմական լրատվակայքը։

Ինչպես հայտնում է լրատվական կայքը, հանդիպման ժամանակ քննարկվել են հավանական պայմանագրի արժեքն ու գնվելիք տեխնիկայի թվաքանակը։ Այլ տեղեկություններ քննարկվելիք գործարքից դեռևս հայտնի չեն։

Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռևս հավանություն չի տվել բազմանպատակային ուղղաթիռների վաճառքին և հայտնի էլ չէ, թե ամերիկյան իշխանությունները երբ հավանության կարժանացնեն գործարքը։

Ինչպես հայտնի է, 2014 թվականի սեպտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պայմանավորվել է լայնացնել Վրաստանի հետ գործընկերության շրջանակը։ Եվ ըստ այդմ, նախատեսվում է Վրաստանում բացել ՆԱՏՕ-ի ուժերի մարզական բազա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կաշխատի Վրաստանի զինված ուժերի Կրցանիսիում տեղակայված ուսումնական կենտրոնում։

Հիշեցնենք, որ դեռևս 2004 թվականի հոկտեմբերից Վրաստանը համագործակցում էր ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության պլանի շրջանակներում, իսկ այժմ Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության նոր բազային փաթեթ է տրվել, որը հնարավորություն կտա ավելի մոտենալ ՆԱՏՕ-ին։

UH-60M Black Hawk ուղաթիռ

UH-60M Black Hawk ուղաթիռ

Ամերիկյան Սիկորսի ուղղաթիռաշինական կորպորացիայում արտադրվող UH-60M Black Hawk (Սև շահեն) բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը շահագործվում է 1979-ից։ Մինչ օրս արտադրվել է դրա ավելի քան 4 000 օրինակ։ 4 հոգանոց անձնակազմ ունեցող (2 օդաչու, 2 կողային գնդացրորդ) ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 5 800 մետր է։ Սպառազինությունում ուղղաթիռն ունի տարբեր տրամաչափի գնդացիրներ, 70 մմ-անոց «Հիդրա» չկառավարվող հրթիռներ, ինչպես նաև լազերային նշանառությամբ օժտված «Հելֆայր» հրթիռներ։

Մեկ միավորի շուկայական միջին արժեքը 21.3 մլն ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *