Վրաստանում ժամկետային զինծառայող է մահացել

Վրաստանում մահացել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Գեորգի Ասանիձեն։ Նրան գտել են Գեորգի Անցուխելիձեի անվան սերժանտների պատրաստման դպրոցում՝ գլխի շրջանում հրազենային վիրավորմամբ։ Զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես տեղեկացնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։

Հայտնի է նաև, որ Գեորգի Ասանիձեն ծառայել է զինված ուժերի սերժանտական դպրոցում 2013 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *