Սեյրան Օհանյանն այցելել է ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներին

Սեպտեմբերի 1-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել օրերս Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկի պահպանության տարածքում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունիհետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ ստացած փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանին, կապիտան Վահագն Սարգսյանին, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանին և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանին։

Նախարարը զրուցել է վիրավոր զինծառայողների և բժիշկների հետ, հետաքրքրվել բուժման հետագա ընթացքով և առողջություն մաղթել հայրենիքի պաշտպաններին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 4 զինծառայող։ Փոխգնդապետին և լեյտենանտին ոտքերի ամպուտացիա է կատարվել, մյուս երկուսի վնասվածքները գնահատվում են համեմատաբար թեթև։ Դեպքի մանրամասները պարզելու նպատակով տարվում է քննություն։

One response to “Սեյրան Օհանյանն այցելել է ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *