Դիրքապահ սպան՝ մարտական հենակետում շների կարևորության մասին (վիդեո)

Հիմա մենք մեր Կատյայի ձագերին ջուր ենք տալիս։ Կատյան կարողացել է մեր բոլոր մարտական դիրքերն ապահովել։ Նրանք ժամանակին արձագանքում և վախեցնում են հակառակորդին։ Կատյան մեր զինվորների պես միշտ արթուն է, և կարողանում է անառիկ պահել մարտական դիրքը։

Ավագ լեյտենանտ Ջոնի Մկրտչյանը

Ավագ լեյտենանտ Ջոնի Մկրտչյանը

Օգոստոսի 18-20-ը պաշտպանության բանակի և «Հետք» պարբերականի նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներ՝ այդ թվում նաև Ռազմինֆոյի թղթակիցը, այցելել են պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր և դիրքեր։

Ռազմինֆոն ներկայացնում է իր զրույցը ավագ լեյտենանտ Ջոնի Մկրտչյանի հետ։ Սպան պատմում է դիրքերում շների կարևորության և իրենց դիրքի ամենակարևոր շան՝ Կատյայի մասին։

Դիրքապահ Կատյան

Դիրքապահ Կատյան

Դիրքապահ Կատյայի ձագերը մարտական հենակետում

Դիրքապահ Կատյայի ձագերը մարտական հենակետում

Ավագ լեյտենանտ Ջոնի Մկրտչյանն ամուսնացած է, ունի երկու տղա։ Երազանքների մասին խոսելիս նշում է, որ կուզենա տղաներին լավ մարդ դարձնել, որ նրանք էլ կարողանան հայրենիքի համար գործ անել։ Իսկ թիկունքում գտնվողներին ևս մեկ անգամ հավաստիացնում է. «Հանգիստ եղեք, մենք միշտ պատրաստ ենք ամեն ինչի»։

One response to “Դիրքապահ սպան՝ մարտական հենակետում շների կարևորության մասին (վիդեո)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *