Թուրքիայի ղեկավարներին գաղտնալսել են նաև ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան

Թուրքիայի քաղաքացիներին և ղեկավարությանը, Գերմանիայից բացի, գաղտնալսել են նաև Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները։ Այս մասին գրում է գերմանական Der Spiegel թերթը` հղում կատարելով Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերին։

Թերթն ավելի վաղ սենսացիոն հայտարարություններ էր արել՝ կապված 2009 թվականից Գերմանիայի հետախուզական ծառայության (BND) կողմից Թուրքիայի քաղաքացիներին և պաշտոնյաներին գաղտնալսելու վերաբերյալ։ Այժմ նույն աղբյուրը հաղորդում է նաև բրիտանացիների և ամերիկացիների կողմից թուրքերին գաղտնալսելու մասին։

Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի առավել հետաքրքրել է Թուրքիայի էներգետիկ ոլորտում տեղեկություններ հավաքելը, իսկ ահա Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում եղել է քրդական հարցը, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ կապված զարգացումները։

Ամերիկյան հետախուզության ուշադրության կենտրոնում են եղել նաև Վաշինգթոնում ԱՄՆ դեսպանությունն ու ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը

Նշենք, որ Անկարան սկսել է գերմանական թերթի տեղեկությունների վերաբերյալ քննություն անցկացնել։

One response to “Թուրքիայի ղեկավարներին գաղտնալսել են նաև ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան

  1. Pingback: Գերմանիան կասեցրել է թուրք-գերմանական նավաշինական ամենամեծ համատեղ ծրագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *