Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 24-30

Ենթասպային դանակահարել են: Իրանում հետախուզություն կատարող իսրայելական ԱԹՍ-ն թերևս Ադրբեջանի տարածքից էր արձակվել: Զաքիր Հասանովի այցը Ռումինիա: Սաֆար Աբիևը մեկնաբանել է իրեն ուղղված մեղադրանքները:

Զաքիր Հասանովն ու Միրչի Դուշանը

Զաքիր Հասանովն ու Միրչի Դուշանը

Ադրբեջանի զիված ուժերի զորամասերից մեկի զինծառայող, 28-ամյա ենթասպա Աստանով Էլշան Թազախան օղլուին դանակահարել են, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ 

Օգոստոսի 24-ին իրանական պաշտոնական աղբյուրները տեղեկություններ էին տարածել, որ Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետախուզական ստորաբաժանումներն օրերս խոցել են իսրայելական անօդաչու թռչող սարք, որը թռիչքներ կատարելիս է եղել Իրանի Նատանզ միջուկային օբյեկտի շրջակայքում:Իրանի խոցած անօդաչուն արտաքին տեսքով բավականին նման է վերոհիշյալ ադրբեջանական հիբրիդին, ուստի չի բացառվում, որ Ադրբեջանի տարածքից, մասնավորապես Նախիջևանից է արձակվել։

Ադրբեջանի լեզգիաբնակ Իսմայիլիի շրջանից շուրջ 5 բնակիչներ, որոնք ադրբեջանական լրատվակայքերի վկայությամբ, սալաֆիականներ են, մեկնել են Սիրիա՝ իսլամիստական խմբավորումներին անդամակցելու նպատակով։

Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստության 2014 թվականի տարեկան պլանի համաձայն, ուսումնական մի շարք զորավարժարաններում մեկնարկել են հակատանկային ստորաբաժանումների վարժանքներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն օգոստոսի 27-ին մեկնելու է Ռումինիա՝ իր ռումինացի պաշտոնակից Միրչի Դուշանի հրավերով։ Բուխարեստում նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ուսումնական կենտրոնների համագործակցության, համատեղ վարժանքների անցկացման, տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցեր։

2014-ի օգոստոսի 11-13-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալու է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը։ Օգոստոսի 25-ի դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 33 երկրների 170 ընկերություններ։ Ամենախոշոր տաղավարներն ունենալու են Ադրբեջանը, Թուրքիան, Բելառուսը, Հարավային Կորեան, Լեհաստանը, Իսրայելը, Ուկրաինան և ՌԴ-ն։ Բելառուսից ընդհանուր առմամբ մասնակցելու են 12 ընկերություններ՝ «Բելսպեցվնեշտեխնիկա» ընկերության գլխավորությամբ։

-Տևական ժամանակ լռություն պահպանած Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը մեկնաբանել է իրեն ուղղված մեղադրանքները և շրջանառվող լուրերը, թե իրեն հետ են կանչել Բաքու՝ կաշառակերության համար ձերբակալելու նպատակով:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *