Սահմանային միջադեպերի նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչությանը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ, որտեղ փակ խորհրդակցություն է անցկացրել դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, տարածքային կառավարման մարմինների, արտակարգ իրավիճակների նախարարության, պաշտպանության նախարարության համապատասխան մարզային ղեկավարների հետ:

Խորհրդակցությանը քննարկվել են հարուցված քրեական գործերի քննության ընթացքին, առանձնահատկություններին, նմանատիպ դեպքերին պատշաճ քրեաիրավական գնահատական տալուն, ինչպես նաև դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր:

ՀՀ պետական սահմանի մի շարք տեղամասերում վերջին շրջանում արձանագրված միջադեպերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ներառյալ հոդված 389-ը (Միջազգային ահաբեկչություն), հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը, որտեղ ստեղծվել է համապատասխան քննչական խումբ, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *