Թուրքական ռազմական ինքնաթիռները կրկին պաղեստինցիների են տեղափոխել

Թուրքիայի զինված ուժերի բեռնատար ինքնաթիռը Գազայի հատվածում գործողությունների հետևանքով վիրավոր պաղեստինցիների հերթական խմբին է Իսրայելից Թուրքիա է տեղափոխվել՝ բուժման նպատակով։

Թուրքական օդուժի C-130 բեռնատար ինքնաթիռը օգոստոսի 28-ին մեկնել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան, որտեղից ներկայիս Թուրքիային Այնթապ քաղաք է տեղափոխել 33 վիրավորի, որից 10-ը՝ անչափահասներ։

Թուրքական ինքնաթիռը Գազայից վիրավորներ է տեղափոխում

Թուրքական ինքնաթիռը Գազայից վիրավորներ է տեղափոխում

Օգոստոսի կեսերից թուրքական ռազմական ինքնաթիռները հաճախ են Թուրքիայի տարածք տեղափոխում վիրավոր պաղեստինցիների, ինչը կարելի է կապել Անկարայի քարոզչական հնարքների հետ։

Նշենք, որ  վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն աջակցում է պաղեստինցիներին՝ միևնույն ժամանակ Իսրայելին ծանր մեղադրանքներ առաջադրելով։ Վերջին շրջանում Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան տարբեր օղակներով Իսրայելին սուր քննադատում էր և իր աջակցությունը հայտնում պաղեստինցիներին։

Թուրք-իսրայելական հարաբերություները զգալի սրվեցին, երբ 2011 թվականին Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմիղի» վրա գրոհ իրականացրին իսրայելցի հատուկջոկատայինները, երբ նավերը չենթարկվեցին կանգնելու հրամանին։ Իսրայելի գործողությունների հետևանքով 9 թուրք սպանվեց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *