ՀՀ-ում հրթիռահրետանային ստորաբաժանումների համաժամանակյա ղեկավարման շարժական կայան են ստեղծել

Հեռահար հրետանու ու տարբեր տեսակի հրթիռային ստորաբաժանումների համաժամանակյա սինխրոն ղեկավարման համար Հայաստանում նոր շարժական հրամանատարական կետ են ստեղծել: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի կայքում:

Հավանական է, որ նկարում հրթիռահրետանային ստորաբաժանումների համաժամանակյա ղեկավարման շարժական հրամանատարական կետն է

Հավանական է, որ նկարում հրթիռահրետանային ստորաբաժանումների համաժամանակյա ղեկավարման շարժական հրամանատարական կետն է

Նոր շարժական հրամանատարական կետում միաժամանակ կկարողանան իրենց ստորաբաժանումները ղեկավարել «Տոչկա», «Թայֆուն», «Սմերչ» ու «Սքադ», ինչպես նաև այլ հրթիռային ու հրետանային ստորաբաժանումների հրամանատարներ:

Հրամանատարական մեքենայի մասին հայտնի է դարձել Հայաստանի զինված ուժերի հրթիռային զորամասերից մեկի անցկացրած զորավարժության ժամանակ: Զորավարժության ընթացքում ստորաբաժանումների հրամանատարները միաժամանակ ղեկավարել են հենց նշված սպառազինության աշխատանքը:

Հրթիռային զորամասի հրամանատար, գնդապետ Ալբերտ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ շարժական հրամանատարական կետը ստեղծել են հայաստանցի գիտնականների և ինժեներների օգնությամբ: «Հետաքրքիր մտահղացմամբ» մասնագետները անհրաժեշտ պայմաններ էին ստեղծել երկարաժամկետ աշխատանքի ու հանգստի համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *