ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգում տանկերի ստորջրյա երթին են վարժվում

Ռուսաստանցի զինծառայողների զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններից մեկում սովորում են ստորջրյա երթ կատարել Տ-90 տանկերով, հայտնում է ՌԴ ԶՈւ ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:

Տանկերի անձնակազմերը վարժվում են զգալիորեն դժվար վարժությունների կատարման մեջ, քանի որ ստորջրյա պայմաններում տանկերը վարելու համար չպիտի փոխեն արագությունը, հանկարծակի կանգառներ ու շրջադարձեր չկատարեն և այլն:

Տ-90 տանկը սոտրջրյա երթի ժամանակ

Տ-90 տանկը սոտրջրյա երթի ժամանակ

Մինչ տանկերը 5 մետր խորությամբ ջրասույզ անելն ու այդ պայմաններում 50 մետր անցնելը, տանկիստները դրանց վրա տեղադրում են տանկերի ստորջրյա երթի սարքավորումներ, ամրացնում են խողովակներ, որոնք անձնակազմը ապահովում են օդով, իսկ խողովակի մասից բացի մյուս բոլոր տեղերը փակվում են հատուկ քսուքով, որպեսզի տանկը դառնա անջրանցիկ: Ապահովության համար տանկերի՝ դուրս ցցվող խողովակների վրա զինծառայողները ամրացնում են նաև վառ գունավորմամբ լոգաններ, որպեսզի չնախատեսված դեպքերում հնարավոր լինի տանկերը գտնել ու անձնակազմերը փրկել:

Մինչ տանկային պարապմունքներն էլ տանկիստները վարժվել են ստորջրյա պայմաններում կողմնորոշվելու, շունչ պահելու և այլնի մեջ, որպեսզի հակառակորդի՝ տանկը խոցելու դեպքում կարողանան դուրս գալ ջրից և այլն:

Անհրաժեշտ է նշել, որ Տ-90 տանկը, լինելով Տ-72-ի խորը արդիականացում, ունի ջրային միջավայրում երթի նույն հնարավորությունները, ինչ որ նրա նախորդը: Տ-90 տանկը տանկերի ստորջրյա երթի սարքավորմամբ կարողանում է սուզվել մինչև 5 մետր ու այդպես անցնել մինչև 1000 մետր լայնությամբ ջրային ավազաններ: Ընդ որում՝ սարքավորման տեղադրումն ու տանկի անջրանցիկ դարձնելը տևում է մոտ 20 րոպե, սարքավորման ապամոնտաժումը՝ 15 րոպե: Չնայած դրան՝ ծանծաղուտից դուրս գալուց հետո տակը կարող է անմիջապես մտնել մարտի մեջ առանց սարքավորման ապամոնտաժման:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *