Լեհաստանի փրկարար ինքնաթիռը խախտել է ՌԴ օդային սահմանը

Լեհաստանի փրկարար ծառայության ինքնաթիռը 2014-ի օգոստոսի 20-ին խախտել է ՌԴ օդային սահմանը Կալինինգրադի շրջանում։ Սահմանախախտ ինքնաթիռը շուրջ 150 մետր խորությամբ մտել է Ռուսաստանի օդային տարածք, սակայն միջադեպը լուրջ հետևանքներ չի ունեցել, քանի որ Վարշավայից ռուսաստանյան կողմին նախօրոք տեղեկացրել էին այդ շրջանում իրենց ինքնաթիռի թռիչքների մասին։ Տեղեկությունը հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությանը։

Լեհաստանի փրկարար ծառայության ինքնաթիռ

Լեհաստանի փրկարար ծառայության ինքնաթիռ

Նշվում է, որ Բալթիկ ծովի շրջանում Լեհաստանի փրկարար ինքնաթիռը կատարում էր որոնողական աշխատանքներ և դրա ողջ ընթացքում այն եղել է ՌԴ համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների հսկողության տակ։

Միջադեպի մասին շտապել է տեղեկացնել նաև լեհական կողմը՝ նախ Կալինինգրադի մշակութային կենտրոնի տարածած հաղորդագրության միջոցով, որին քիչ անց հաջորդել է նաև Լեհաստանի ազգային անվտանգության նախարարության ներկայացուցչի թվիթերյան գրառումը, որում նշված է՝ ՌԴ-ն նախօրոք զգուշացված էր մերձսահմանային գոտում լեհական ինքնաթիռի որոնողական աշխատանքների մասին։ Նշենք, սակայն, որ գրառման մեջ չի հստակեցվում, թե ստույգ ինչ էր որոնում ինքնաթիռը։

Նկատենք, որ միջադեպը հարթվել է շատ արագ և հետևանքներ՝ ի թիվս որևէ գերատեսչություն կտրուկ հայտարարության, չի ունեցել՝ հակառակ լարված միջպետական հարաբերություններին, որոնք առկա են ՌԴ-ի և Լեհաստանի միջև։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *