Վրաստանն ընդլայնում է սեփական արտադրության զրահամեքենաների տեսականին

Վրաստանի պետական «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնը ներկայացրել է վրացական Դիդգորի զրահամեքենայի սանիտարական տարբերակը, հայտնում է «Ռազմավարության ու տեխնոլոգիաների ուսումնասիրության կենտրոնի» բլոգը:

Մեքենան նախատեսված է մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների տեղափոխման ու նաև տեղում առաջին օգնության ցուցաբերման համար: Այն պատրաստել են նույն «Դելտա» կենտրոնի ժամանակին ստեղծած Դիդգորի-2 զրահապատ մեքենայի հիմքի վրա:

Վրաստանյան «Դիդգորի» զրահամեքենայի սանիտարական տարբերակը

Վրաստանյան «Դիդգորի» զրահամեքենայի սանիտարական տարբերակը

Մեքենան ներկայացրել են «անապատային» քողարկող գունավորմամբ՝ նպատակ ունենալով գրավել արտասահմանյան պատվիրատուների ուշադրությունը:

Նշենք, որ մինչ այս՝ 2014-ի հունվարին, վրաստանյան կազմակերպությունը նույն Դիդգորի-2 զրահամեքենայի հիմքով պատրաստել էր կապի ապահովման մեքենա: Այն Վրաստանում պատրաստել էին ամերիկյան Harris Corporation ընկերության հետ համատեղ:

Դիդգորի մեքենան, որի հիմքի վրա ստեղծվել են երկու մեքենաները, ապահովում է անձնակազմի պաշտպանությունը հրաձգային զենքերից ու արկերի բեկորներից։ 4×4 ընթացամասով Դիդգորի-1 ու Դիդգորի-2 մեքենաները ստեղծվել են F սերիայի Ford մեքենաների հիմքի վրա։

Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ Դիդգորի մեքենաները Վրաստանում սերիական արտադրության են դրված։ Կապի ապահովման մեքենայի ստեղծման ժամանակ օգտագործվել են Դիդգորի-2 մեքենաները։

One response to “Վրաստանն ընդլայնում է սեփական արտադրության զրահամեքենաների տեսականին

  1. Pingback: Վրաստանի շտապօգնության զրահապատ մեքենան Սաուդյան Արաբիայի մրցույթի եզրափակչում է (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *