Ադրբեջանի հանրակրթական դպրոցներից սկսել են դուրս բերել մարտական նշանակության զինամթերքը

Ադրբեջանի կրթության նախարար Միկայիլ Ջաբարովը 2014-ի օգոստոսի 15-ին ստորագրել է հրամանագիր, որով երկրի հանրակրթական բոլոր դպրոցները պետք է ոստիկանությանը հանձնեն զենքն ու զինամթերքի մի մասը, որն օգտագործվում էր նախնական զինվորական պատրաստության առարկայի շրջանակներում։ Այսօր՝ օգոստոսի 21-ին, պարզ է դարձել, որ մեկնարկել է դպրոցներից մարտական նշանակության զենք-զինամթերքի դուրսբերման գործընթացը։

Ադրբեջանի կրթության նախարարության նախադպրոցական ու հանրակրթական բաժնի վարիչ Այդին Ահմեդովի խոսքերով՝ նման քայլի նպատակը դպրոցներում հավանական դժբախտ պատահարների կասեցումն է և աշակերտների անվտանգության ապահովումը։

Նա շեշտել է, որ արգելքը չի վերաբերում այն զենք-զինամթերքին, որոնք բացառապես ուսումնական նպատակներով են կիրառում։ «ՆԳՆ աշխատակիցները կրթության նախարարության հետ համատեղ դուրս են բերելու դպրոցներից մարտական նշանակության զենք-զինամթերքը։ Եթե այս կամ այն դպրոցում նմանատիպ զինամթերք են հայտնաբերում, տեղում արձանագրություն է կազմվում»,-նկատել է Ահմեդովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *