Ամենից լավ խաղաղապահը ՊԲ-ն է. Մովսես Հակոբյան

Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածությունից հետո շրջանառվում էր Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը: Օգոստոսի 19-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշեց, որ ամենից լավ խաղաղապահը հենց Պատպանության բանակն է:

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

«Մենք վստահ ենք, որ խաղաղապահ չի լինի, քանի որ պաշտպանության բանակից լավ խաղաղապահ չկա»,- հայտնեց Մովսես Հակոբյանը:

Ռազմինֆոյի այն հարցին ի պատասխան, թե առաջնագծում լարվածության ժամանակ լուրեր շրջանառվեցին, որ հայկական կողմը հակառակորդի ԱԹՍ է չեզոքացրել, իսկ ՊԲ-ն այդ լուրը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, Մովսես Հակոբյանն ասաց. «ԱԹՍ խփել ենք, բայց չենք կարողանում գտնել: Տղաներն ասում են, որ խփել են ու ընկել է: Բայց մինչև չտեսնեմ ու չշոշափեմ, չեմ կարող միանգամայն վստահ ինչ-որ բան ասել»։

Քննարկվող հարցերի թվում ՊԲ հրամանատարը նշեց, որ հայկական դիրքերը համալրվել են գիշերային տեսողության սարքերով, իսկ առաջիկայում հույս կա, որ կհամալրվեն ավելի ժամանակակից սարքավորումներով, որոնք կհեշտացնեն զինծառայողների գործն ու կապահովեն անվտանգությունը:

Տեղեկացնենք, որ լրագրողների այցը Պաշտպանության բանակ կազմակերպել են ՊԲ-ն և «Հետք» պարբերականը:

One response to “Ամենից լավ խաղաղապահը ՊԲ-ն է. Մովսես Հակոբյան

  1. Pingback: Ամենից լավ խաղաղապահը ՊԲ-ն է. Մովսես Հակոբյան | ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԽԱՌԸ ԼՈՒՐԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *