Ադրբեջանի սահմանապահ ծառայության պետն ընդունել է Աֆղանստանի պաշտոնակցին

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուհամեդ Շաֆիգ Ֆազլիի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջանում հյուրընկալվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի մոտ։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը, այցի նպատակն Ադրբեջանի սահմանապահ ծառայության 95-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելն է։ Բացի այդ, կողմերն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել է սահմանային անվտանգության, պետական սահմանի հսկողության ամրապնդման խնդիրներին վերաբերող հարցեր։ Կողմերը տեսակետներ են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, կարևորվել է Աֆղանստանի սահմանապահ ոստիկանության անդամների մասնակցությունն Ադրբեջանում մի շարք վարժանքների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *