Թուրքիան թույլ չի տվել գերմանական ռազմական ինքնաթիռին վայրէջք կատարել իր տարածքում

Թուրքիան չի թույլատրել Գերմանիայի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռին վայրէջք կատարել «Ինջիրլիք» ռազմաբազայում, որը շահագործում է Միացյալ Նահանգների հետ համատեղ։

Ինջիրլիք ռազմաբազա

Ինջիրլիք ռազմաբազա

Գերմանական Deutsche Welle գործակալության թուրքական տարբերակի փոխանցմամբ՝ գերմանական օդանավը Հյուսիսային Իրաք բեռ էր տեղափոխում և այդ երկիր անցնելուց առաջ ցանկացել էր կանգառ կատարել Ադանայից ոչ հեռու տեղակայված ավիաբազայում։

Սակայն թուրքական կողմը չի թույլատրել Գերմանիայի ՌՕՈւ ինքնաթիռին վայրէջքն «Ինջիրլիքում», ինչը կապում են Անկարայի և Բեռլինի հարաբերությունների սրման հետ. մասնավորապես, օրերս հայտնի էր դարձել, որ 2009 թվականից Գերմանիայի հետախուզական ծառայությունը (BND) գաղտնալսել է Թուրքիայի մի շարք պաշտոնյաների և քաղաքացիների։

Տեղեկությունը տարածել էր գերմանական հայտնի պարբերականներից Der Spiegel-ը։ Անկարան արդեն սկսել է տեղեկության հետ կապված քննություն անցկացնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *