Զինծառայողների իրավունքների հարցերով Օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Արմեն Գրիգորյանը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով օգոստոսի 19-ին Արմեն Գրիգորյանը  նշանակվել է Պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ: 

Արմեն Գրիգորյան

Մինչ տեղակալ նշանակվելը Արմեն Գրիգորյանը զբաղեցրել է Պաշտպանի խորհրդականի, ապա Արագ արձագանքման վարչության պետի պաշտոնները:

Արմեն Գրիգորյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև ասպիրանտուրայում: 2014 թվականին պաշտպանել է իրավաբանական գիտությունների ոլորտում թեկնածուական ատենախոսություն, տեղեկացնում է ՄԻՊ-ի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *