Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ Արցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով. Մովսես Հակոբյան

Այս տարի առանձնահատուկ էր իրավիճակն առաջնագծում: Մինչև օրս ունենք հակառակորդի կողմից դիվերսիայի 16 փորձ, հիմնական տեղերում անհաջողության են մատնվել, որոշ դեպքերում պատասխան ստացել ու ելման դիրքեր գնացել: Հակազդող նմանատիպ 7 գործողություն ենք իրականացրել, որից 5-ը հաջողված են եղել:

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Այս մասին օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության բանակի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Ըստ ՊԲ հրամանատարի` հակառակորդը լարված շրջանում կրակել է նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, ինչին մեր հատուկ ստորաբաժանումները պատասխանել են ու պարտադրել, որ հետ քաշվեն:

«Մարտ-ապրիլ ամիսներին դիպուկահարների գործողությունների աճ էր գրանցվել: Մենք պարտադրված էինք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Իսկ այս վերջին գործողություններն առանձնահատուկ էին, քանի որ մի քանի ուղղությամբ էին և մի քանի օր շարունակ: Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում բացահայտ հարձակում էր, քանի որ 40-50 հոգով դիվերսիա չի լինում, այլ բացահայտ հարձակում էր»,- նշեց Մովսես Հակոբյանը:

Գեներալ-լեյտենանտի համոզմամբ, նրանք այդ հարձակմամբ նախատեսել էին թաքցնել իրենց կորուստների թիվը:

«Հակառակորդն այս վերջին գոծողություններով ունի 36 զոհ, որոնք մենք վերցրել ենք իրենց լրատվամիջոցներից, բայց այդ ամենը հստակ է, քանի որ բոլորի անուն ազգանունները կան: Այս բոլոր գործողություններն իրականացրել են իրենց հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները, որոնք պատրաստվել են Հյուսիսային Կիպրոսում, ինչի համար էլ Ադրբեջանը մեծ գումար է վճարել Թուրքիային»,- պարզաբանեց ՊԲ հրամանատարը:

Պաշտպանության բանակի հրամանատարն անդրադարձավ նաև օգոստոսի 10-ի նախագահների եռակողմ հանդիպմանն ու դրանից հետո առաջնագծում իրավիճակի հանգստանալուն:

Համաձայն Մովսես Հակոբյանի` Ադրբեջանն այս լարված իրավիճակով մի քանի նպատակ է հետապնդել: Առաջինը` նախագահների հանդիպման նախաշեմին փորձել են ինչ-որ բան ապացուցելով ՀՀ նախագահին:

«Իբր եթե չգնաք միակողմանի զիջումների, ապա կգնանք ռազմական գործողությունների: Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ Արցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս վերջին գործողությունները նրանց համար պիտի որ եզրահանգման գալու առիթ լինեն»,- վստահեցրեց Մովսես Հակոբյանը:

Իսկ մյուս նպատակն, անշուշտ, հայ զինծառայողին վնաս հասցնելն է եղել:

Տեղեկացնենք, որ լրագրողների այցը Պաշտպանության բանակ կազմակերպել են ՊԲ-ն և «Հետք» պարբերականը:

One response to “Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ Արցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով. Մովսես Հակոբյան

  1. Pingback: Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *