Հայաստանի ԶՈւ տանկերը Չինաստանում արդիականացնելու հարց օրակարգում այսօր չկա

Օգոստոսի 17-ին Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում ավարտվեց Տանկային բիաթլոն-2014 միջազգային մրցույթը, որին մասնակից 12 երկրներից Չինաստանի հավաքականը միակն էր, որ ցույց տվեց թիրախների խոցման 100 տոկոսանոց արդյունք, ինչը ոչ միայն անձնակազմի բարձր պատրաստության, այլև չինաստանյան Type 96 տանկի կրակի ավտոմատ կառավարման համակարգի առավելության արդյունքն է։

Տ-72Բ տանկ. ՀՀ զինված ուժեր

Տ-72Բ տանկ. ՀՀ զինված ուժեր

Այս ենթատեքստում փորձեցինք պարզել, հաշվի առնելով նաև վերջին շրջանում ռազմական ոլորտում հայ-չինական կապերի աշխուժացումը, հնարավո՞ր է արդյոք, որ հայկական զինուժի Տ-72Բ տանկերի կրակի ավտոմատ կառավարման համակարգի արդիականացմամբ զբաղվեն հենց այդ երկրի մասնագետները։ Առավել ևս, հաշվի առնելով, որ ռազմական տեխնիկայի արդիականացամումը ՀՀ պաշտպանության նախարարության օրակարգում ամենևին էլ վերջին հորիզոնականներում չէ, ինչի մասին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կրկին հաստատեց 2014-ի օգոստոսի 6-ին։

Ռազմինֆոյի խնդրանքով տանկերի արդիականացման խնդրին ևս մեկ անգամ անդրադարձավ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, ով նշեց, որ ռազմական ոլորտում հայ-չինական համագործակցությունն այսօրվա դրությամբ տանկերի արդիականացում չի ենթադրում, իսկ թե ինչ պայմանավորվածություններ կլինեն հետագայում, ցույց կտա ժամանակը։

Չինաստանի «Type 96» տանկն Ալաբինո զորավարժարանում

Չինաստանի «Type 96» տանկն Ալաբինո զորավարժարանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *